Նաիրա Զոհրաբյանը ջղայնացել է Ռուսաստանի, ռուսական իշխանությունների և ընդհանրապես ռուսների վրա: Անդրադառնալով Լարսում տիրող ողբերգական իրավիճակին՝ տիկին Զոհրաբյանն ասում է. «Ռուսաստանի դուխը չի հերիքում Նիկոլին բան ասի՝ վրեժը ՀՀ քաղաքացիներից է հանում։ Հենց հիմա Լարսում 2 հազարից ավելի բեռնատարի արգելում են մտնել ՌԴ»:
Նաև ասում է, որ Ռուսաստանում մեր միգրանտները դժվարությունների են բախվում իրենց կացության երկարաձգման, աշխատանքի և այլ տհաճ հարցերի հետ:
Բայց սխալվում է այս հարցում տիկին Զոհրաբյանը: Ռուսաստանում գիտեն, որ Հայաստանում իշխում է բացարձակ դեմոկրատական ռեժիմ, որի կայացման գործում իր լուման ունի նաև անձամբ Նաիրա Զոհրաբյանը՝ աշխարհահռչակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կազմում:
Ըստ այդմ, բոլոր խնդրահարույց հարցերը ՌԴ իշխանությունները պետք է լուծեն հենց Հայաստանի բնակչության հետ, քանզի Ռուսաստանում չեն տարբերում ՀՀ իշխանություններին ՀՀ բնակչությունից, ինչպես և Միացյալ Նահանգներում, որի մեջ մտնում են նաև Լարսում փշալարերից կախված ՀՀ հպարտ քաղաքացիները:
Ինչ վերաբերում է դուխին… Կարծում եմ, «Նոր Հայաստանի» բոլոր քաղաքացիները, այդ թվում փաշինյան նիկոլին իշխանության բերած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բոլոր նախկին ու ներկա անդամները, մամուլ են ընթերցում և տեղեկացված են, որ այս պահին Ռուսաստանը կռվում է 52 պետության դեմ բանդերական ՈՒկրաինայի տարածքում:
Եվ հեռու չէ այն պահը, երբ ՆԱՏՕ-ն ոտքերը տնկի և հեռանա ամենախայտառակ ձևով:
Այնպես որ, գոնե Ռուսաստանի դուխից խոսել պետք չէ՝ փաշինյան նիկոլն ընդամենը ոջիլ է այդ երկրի դեմ իր պետության հետ միասին, դրանց սատկեցնելը բարդ խնդիր չէ: Բայց քանի որ Ռուսաստանը համոզված է լակոտակրատիայի և հայ ժողովրդի նույնականության մեջ, նշանակում է՝ հայ ժողովրդին դնում է լակոտի տեղ, Ռուսաստանը չի դիմում այլ քայլերի՝ հարգելով բազմահին ու բազմատաղանդ հայ ժողովրդի կամքը, կարծիքը, որոշումը, մի խոսքով՝ պատմական կլիմաքսի բոլոր հատկանիշները: Եվ դա է պատճառը, որ առ այսօր Վլադիմիր Պուտինը հանդուրժում է հակոբյան աննայի մարդուն:
Համբերություն մաղթենք մեր հայ առևտրականներին և հորդորենք նրանց այսուհետ աշխատել արևմտյան շուկաներում, ի՞նչ գործ ունեն դեմոկրատական փաշինյան նիկոլի հպատակները տոտալիտար ռուսական շուկայում: Եվ իրենց ծիրանն ու մուրաբան թող հասցնեն մայր Վիեննա, կամ գոնե հայր Փարիզ ու հայր Բեռլին:
Նաև հայ առևտրականներին, արտադրողներին ու ՀՀ բնակիչներն աստիճանաբար պետք է վարժվել ռուսական գազի եվրոպական սակագներին: Օրինակ, 1850-2000 եվրոն հազար խորանարդ մետր գազի դիմաց կլինի չափազանց արդար, եվրաինտեգրված, եվրաասոցիացված, արևմտյան արժեքներն ու բոլոր եվրաարժենքներն իր մեջ պարունակած հիանալի սակագին (այժմ 165 եվրո է դա կազմում, ինչը չի համապատասխանում գեթ մեկ եվրաստանդարտի):
Դրանից հետո բոլոր եվրաարժեքները, արևմտյան բոլոր ստանդարտներն ու մոդելները, չափանիշներն ու ավանդույթները, ներառյալ LGBT+, անմիջապես կդառնան հայ ժողովրդի ամենասիրած բաները:
УРА!!!
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ